Փորձագետ. Ադրբեջանը միշտ էլ կենդանի վահան է դարձրել իր բնակավայրերն ու քաղաքացիներին
«Հենակետ» վելուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը մշտապես էլ իր տեխնիկան տեղակայել է բնակավայրերում, տեղից կրակ բացել՝ կենդանի վահան դարձնելով իր բնակավայրերն ու քաղաքացիներին։
Սա նոր մոտեցում չէ, ավելին՝ մի քանի դեպքեր են եղել, երբ այդ կրակակետերը լռեցնելուն ուղղված գործողություններից հետո, երբ վերոնշյալ բնակավայրում հասարական նշանակության շինություն է տուժել, տեղի բնակիչները միջադեպի մեջ ոչ թե մեզ էին դատապարտում, այլ իրենց ռազմական հրամանատարությանը։
Սրա մասին տեղյակ են նաև այն միջազգային կառույցները, որոնք միջնորդական, հումանիտար կամ մեկ այլ ձևով առնչվում են Հայաստանին, Արցախին կամ Ադրբեջանին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան