Սա Ադրբեջանի կողմից սահմանին մոնիտորինգային մեխանիզմների տեղադրման մերժման արդյունք է․ ԱՄՆ կոնգրեսական
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով մի շարք երկրների կոնգրեսականներ, պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող հայտարարություններով։
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը թվիթերում գրել է, որ շատ է անհանգստացած է Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքով։
«Նման գործողությունները ռիսկի են ենթարկում զինվորների և քաղաքացիական անձանց կյանքը: Դժբախտաբար, այս գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունն՝ ուղղված Հայաստանին և Արցախին»,-գրել է կոնգրեսականը։
Սենատոր Անդրեաս Բորխեսը ևս դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Հայտարարության մեջ ասվում է, որ կապի մեջ է եղել Հայաստանի և Արցախի պաշտոնյաների հետ։
«Ելնելով Ադրբեջանի անցյալի պահվածքից, և մեծապես ներգրավված լինելով Կովկասի հետ կապված հարցերում, սա, կարծես, Թուրքիայի ուժերով տարածաշրջանը ապակայունացնելու համար կազմակերպված փորձ է: Սարսափելի համընկնում է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան հայտնվում է այն ժամանակ, երբ Եվրամիությունը քննարկում է Հունաստանի կողմից առաջարկված պատժամիջոցները Թուրքիայի դեմ։
Ես համերաշխություն եմ հայտնում հայերին և հույներին, ովքեր շարունակում են տառապել ադրբեջանական և թուրքական սադրանքներից»,-ասվում է հայտարարությունում:
Կոնգրեսական Կոքսը գրել է, որ Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից կատարված հարձակումը երկրների միջև հրադադարի պայմանագրի խախտում է, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սահմանին մոնիտորինգային մեխանիզմների տեղադրման մերժման արդյունք:
«ԱՄՆ-ը պետք է դատապարտի խաղաղությանն ուղղված այս սպառնալիքը։ Ահա թե ինչու ես համահեղինակեցի մի փոփոխություն, որը ներկայացվել է Բրեդ Շերմանի կողմից H.R. 6395 բանաձևում 2021թ․-ի ֆիսկալ տարվա համար, որը կարգելի ֆոնդերն օգտագործել ու պաշտպանական առարկաներ ուղարկել Ադրբեջան»,-գրել է կոնգրեսականը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան