Ալիևը պատմել է՝ ո՞րտեղ էր Մամեդյարովը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօրվա ելույթում խիստ քննադատության է ենթարկել այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, նա նշել է, որ հուլիսի 12-ին բոլոր նախարարները եղել են աշխատասենյակներում բացի Մամեդյարովից։
«Ինչո՞վ էր զբաղված արտաքին գործերի նախարարությունը, որտե՞ղ էր նախարարը։ Ես Ալի Ասադովին հարցրեցի՝ որտեղ է նա։ Ի՞նչ է ասել քեզ, զեկուցի»,-դիմելով Ասադովին ասել է Ալիևը։
«Ես նրան հարցրեցի՝ որտե՞ղ է, ասաց, տնից կաշխատեմ»,-ներկայացրել է Ասադովը։
«Ինչպե՞ս թե տնից եմ աշխատում»,-արձագանքել է Ալիևը։
«Այո, ասաց, տնից եմ աշխատում։ Ես փոխանցեցի Ձեր հանձնարարականը, որ այդպես չի կարելի։ Հետագա իրադարձություններն արդեն հայտնի են»,-ասել է Ադրբեջանի վարչապետը։
«Ես չեմ ուզում խորանալ, շատ բան կարող եմ ասել, բայց կարծում եմ այսքանն էլ բավարար է»,-ամփոփել է խոսքը Ալիևը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան