Ալիևի փակուղին՝ կա՞նգ առնել, թե՞ խորանալ ճահճում․ Արմեն Պետրոսյան
Ինչպես հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում, այնպես էլ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում անցած գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական անդորրը։ Իսկ դրա պատճառն այն է, որ Բաքվի բռնապետի վարչակարգը զբաղված է եղել իր համար շատ ավելի կարևոր կենսական խնդրի վրա։
Համակ ուշադրությամբ, գուցե նաև երկյուղով հետևել է մայրաքաղաքում և մի քանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հակահայ ուղղվածության բազմահազարանոց ցույցերին, որոնք հընթացս հատելով կառավարելիության սահմանները՝ հատուկ միջոցների կիրառմամբ ցրվել են իրավապահների կողմից։ Այս մասին գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Ըստ էության, ադրբեջանական իշխանությունների կողմից արտոնված, գուցե նաև կազմակերպված բողոքի գործողությունն անգամ դառնում է անվերահսկելի՝ փոխելով բնույթը և ուղղվելով հենց բռնապետական վարչակարգի դեմ։
Ի՞նչ է սա նշանակում՝
1.Տասնամյակներ շարունակ ալիևյան վարչակարգի գոյության հիմքերից մեկը հանդիսացող հայատյացության գաղափարախոսության ազդեցությամբ՝ տավուշյան ուղղությունում արձանագրված արկածախնդրության տապալման և Արցախի հիմնահարցի լուծման մասով զրոյական տեղաշարժի պայմաններում հասարակությունն իշխանություններից հստակ արդյունքներ է պահանջում։ Եվ տասնամյակներ շարունակ ներքին լսարանի համար պատմվող ավելի ու ավելի պատկերավոր հեքիաթներն այլևս անօգուտ են․ հասարակությունը «հասունացել է»։
2.Ռազմական իրավիճակի հետագա սրացումը բավականաչափ վտանգավոր է Բաքվի վարչակարգի կողմից վերջին 4 տարիներին ակտիվորեն կիրառվող մեկ այլ՝ Ալիևին, որպես «հաղթած և տարածքներ ազատագրած» նախագահ ներկայացնելու (2016թ․ և 2018թ․) գաղափարական ուղեգծի համար, որը Ադրբեջան պետության համար ահռելի մարդկային և նյութական ռեսուրսներ է արժեցել։
3.Կա՞նգ առնել, թե լիովին խորանալ ճահճում, սա է խնդիրը։ Այս գիշեր պարզ դարձավ՝ ադրբեջանական հասարակության՝ ալիևյան քարոզչությամբ «կերակրված» հատվածը ոչ թե հերթական լոկալ բնույթի բեմականություն, այլ ամբողջական պատերազմ է ուզում։ Իսկ եթե գործող իշխանությունը չի կարող իրացնել իր իսկ «փչած» գաղափարախոսությունը, ապա դա պետք է անի այլ իշխանություն, կարևորը՝ արվի․․․
Հ․Գ․ Գիշերվա ցույցերի ընթացքում խախտվել են հակահամաճարակաբանական բոլոր կանոնները․ Ադրբեջանում նաև կորոնավիրուսի նոր ալիք է սպասվում․․․»,- գրել է Արմեն Պետրոսյանը։
#Ալիևի փակուղին՝ կա՞նգ առնել, թե՞ խորանալ ճահճում Ինչպես հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում, այնպես էլ...
Posted by Armen Petrosyan on Wednesday, July 15, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան