ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անհապաղ վերադառնալ հրադադարին
«Ինձ խորապես անհանգստացնում է բռնությունների այն աճը, որ մենք տեսանք Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով և հորդորում եմ անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին՝ նախքան մենք կունենանք կյանքերի հետագա կորուստներ», - այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Էդի Ռաման:
Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից, Ռաման նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, սերտ կապի մեջ են կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու համար։
Ասվում է, որ 2019թ․-ի մարտին Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստեղծվել է ուղիղ կապ: Ռաման հույս է հայտնել, որ նման մեխանիզմները կարող են օգտագործվել՝ այս իրավիճակը թուլացնելու համար:
Ռաման ցավակցություն է հայտնել իրենց կյանքերը կորցրածների ընտանիքներին և ընկերներին և իր մտահոգությունը հայտնել երկու կողմից վիրավորների առողջության համար:
«Մենք բոլորս պետք է անենք հնարավորը՝ հակամարտության՝ մարդկային կյանքերի վրա ազդեցությունը նվազեցնելու համար, և որքան հնարավոր է շուտ վերսկսենք բովանդակային բանակցությունները», - ասել է Ռաման՝ ընդգծելով իր աջակցությունը Մինսկի գործընթացին:
Հարակից հրապարակումներ`
- Սա Ադրբեջանի կողմից սահմանին մոնիտորինգային մեխանիզմների տեղադրման մերժման արդյունք է․ ԱՄՆ կոնգրեսական
- ՆԱՏՕ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում կանխել հետագա սրացումը
- Մնացականյանն Իրանի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
- Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով
- ԱՄՆ սենատորների հայտարարությունները․ Ադրբեջանը և Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը
- Մինսկի խումբը կոչ է անում հնարավորինս արագ վերսկսել բանակցային գործընթացները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան