Խաչատուրյան քույրերի քրեական գործերը Մոսկվայի դատարաններում են
Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի քրեական գործերը հասել են Մոսկվայի դատարաններ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել են դատարանների մամուլի ծառայություններից։ Դրանք մուտքագրվել են նախօրեին։
Ավագ քույրերի՝ Անգելինայի և Քրիստինայի վերաբերյալ քրեական գործերը քննվելու է Մոսկվայի քաղաքային դատարանում։ Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հորը սպանելու մեջ: Այս հոդվածը նախատեսում է պատիժ ՝ 8-20 տարի ժամկետով ազատազրկում։
Կրտեսր քույրը, որը հանցագործության պահին անչափահաս էր, Մոսկվայի Բուտիրսկի շրջանային դատարանում մասնակցելու է իր գործի քննությունը։ Նրան ազատազրկում չի սպառնում, դատարանը կքննարկի նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը կարծում է՝ Խաչատուրյան քույրերի գործը կքննվի դռնփակ
- Խաչատուրյան քույրերի գործը լրացվել է ևս երեք հատորով
- Խաչատուրյան քույրերը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին խնդրել են՝ դիմել ՌԴ իշխանություններին
- Փաստաբան. Քննությունը հրաժարվել է վերաորակել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
- Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի կես
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է