Այս պահին իրականացվում են ավերավածությունների գնահատման աշխատանքներ բոլոր գյուղերում.մարզպետ
Մենք ունեցել ենք բնակարանների, տների, ենթակառուցվածքների ավերածություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Տասնյակ ռմբակոծություններ են եղել, սակայն մարդկային վնասներ չեն եղել, չենք ունեցել քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ: Դա պայմանավորված է եղել սահմանին պրոֆեսիոնալ գործելաոճով: Որևէ խուճապ չի եղել, մարդիկ, այսօր էլ շարունակում են զբաղվել գյուղատնտեսությամբ: Հույս ունեմ, որ այս պահին ստեղծված խաղաղությունը հաստատակամ կլինի և մարդիկ կշարունակեն ապրել բնականոն կյանքով»,-ասաց Չոբանյանը:
Անդրադառնալով ավերավածություններին, մարզպետը տեղեկացրեց,որ այս պահին գնահատման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Այս պահին իրականացվում են ավերավածությունների գնահատման աշխատանքներ բոլոր գյուղերում: Դրանք հիմնականում սահմանապահ գյուղերն են, այս դեպքում՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր և Մովսես գյուղերը: Երկար տարիների դադարից հետո հրետակոծվել է նաև Բերդ քաղաքը, ինչն աննախադեպ է իրականում, եղել են վնասներ արդյունաբերական ձեռնարկությունների մասով, բարեբախտաբար մարդկային զոհեր չունենք»,-նշեց մարզպետը:
Չոբանյանի հավաստմամբ ՝ վնասի գնահատումից հետո ամեն ինչ արվելու է , որպեսզի շուտափույթ վերականգնվեմն բոլոր վնասները ու մարդկանց փոխհատուցում տրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին