Պետք է ամեն մի քաղաքացի իր վարկային ռիսկը նվազեցնի իր վարքագծով.ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն ՝վարկերի տոկոսների իջեցման մասին
ՀՀ ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: Ի թիվս այլ հարցերի, Խաչատրայնն անդրադարձավ նաև վարկերի էժան տոկոսադրուքների հետ կապված հարցին ՝ ներկայացնելով խնդրի վերաբերյալ իր պատկերացումները:
«Ցանկացած վարկի կամ ֆինանսական գործիքի տոկոսադրույքը մի քանի մասերից է բաղկացած: Կա ԿԲ տոկոսադրույք, որը Կենտրոնական բանկը շարունակաբար իջեցրել է՝ նաև համավարակի ընթացքում ավելի ագրեսիվ տեմպերով: Այն այս պահին կազմում է 4,5 տոկոս,որը պետական արեժեթղթերի գրավով կարճաժամկետ յոթ օրվա միջոցներ են: Նշված տոկոսադրույքը, որը պետք է ի վերջո դառնա վարկերի և ավանդների տոկոսադրույքների իջեցման պատճառ ,այդ փոխանցման մեխանիզմով պետք է գնա: Որոշ մասնագետներ կարծում են, որ ժամանակ է պետք ,պետք է սպասել, բնականաբար մեխանիզմներն իդելական չեն»,-ասաց Խաչատրյանը:
Բանախոսի խոսքով՝ շատ զարգացած տնտեսություններում նույնպես տոկոսադրույքներն անմիջապես չեն իջնում, իջնում է մեկ տոկոսով ,քանի որ ռսիկերը մեծ են: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա .
«Տոկոսադրույքները ավելի ցածր լինելու համար վարկային կորուստների չափը պետք է պակասի: Նաև միջազգային վարկանիշի բարձրացման ուղղությամբ պետք է ջանքեր թափվեն: Պետք է ամեն մի քաղաքացի իր վարկային ռիսկը նվազեցնի իր վարքագծով»:
Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ հանդես է գալու նախաձեռնությամբ,որը կկարգավորի համար վարկային կազմակերպությունների գործունեությունը: Մասնավորապես կլինեն ֆիզիկական սահմանափակումներ, ինչպես նաև պատասխանատու վարկավորման ինստիտուտի ներքո կլինեն ծավալային սահմանափակումներ: