Մատվիենկո. Ռուսաստանը կանի ամեն ինչ էսկալացիան թույլ չտալու համար
«Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակով և կանի ամեն բան, կանգնեցնելու էսկալացիան, դադարեցնելու ռազմական գործողությունները»,-«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նրա խոսքով, իրավիճակն իսկապես մտահոգիչ է, պետք է անել ամեն բան հետագայում բանակցային գործընթացում փոխադարձ ընդունելի որոշում գտնելու համար։
Մատվիենկոյի խոսքով, որպես ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի ղեկավար՝ ինքը դիմումներ է ստացել թե Հայաստանի, թե Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներից, ապա ընդգծել է, որ երկու երկրներն էլ Ռուսաստանի հետ գործընկերային ու ընկերական հարաբերություններ ունեն։
«Իմ կարծիքով, հիմա կարևորը ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ անհապաղ դադարեցնելը ցանկացած ռազմական գործողություն։ Դիվանագիտական ճանապարհով իրականացվում են բոլոր միջոցառումները իրավիճակի ապասրացման համար։ Ռուսաստանը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է իրականացնում իր առաքելությունը»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով
- Լավրովը Երևանին և Բաքվին կրակի անհապաղ դադարեցմեան կոչ է արել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան