Չինաստանում օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք
Նախորդ օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 նոր դեպք, որից վեցը ախտանիշներ են ունեցել, իսկ չորսը՝ ասիմպտոմ են եղել: Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Բոլոր դեպքերը «ներմուծվում են»: Երկու օր առաջ հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակվելու ութ նոր դեպք, որից երեքը ախտանիշներով, իսկ հինգը՝ ասիմպտոմ:
Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր Չինաստանում չորս հազար մարդ զոհվել է կորոնավիրուսից:
Գրանցվել է վարակվելու 83 611 դեպք, որից 1 988-ը ներմուծվել է:
Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս գտնվող տարածքներում հայտնաբերվել է 48 նոր դեպք՝ բոլորը Հոնկոնգում: Համաճարակի բռնկման պահից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3.066 դեպք երեք տարածքում՝ Հոնկոնգում 1,569 մարդ (ութ մահացությամբ), 46-ը ՝ Մակաոյում, 451-ը ՝ Թայվանում (յոթ մահ):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները