Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի իշխանություններն իրենց բավականին վատ դրության մեջ են դրել
«Հենակետ» վելուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի իշխանություններն իրենց ոչ հաշվենկատ քայլերով իրենք իրենց բավականին վատ դրության մեջ են դրել։
Բաքվում արդեն մի քանի օր է անցկացվող հանրահահավաքներն արդեն դուրս են եկել վերահսկողությունից, իսկ փողոց դուրս եկածները տարբեր պաշտոնյաների հրաժարականները պահանջելուց բացի պատերազմական կոչեր են հնչեցնում։
Կգնա՞ Ալիևը լայնամասշտաբ ռազմական գործողությունների, թե՞ ոչ. երկու ճանապարհն էլ իշխանությանը տապալման ռիսկերը էականորեն մեծացնելու է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին