Օլիվեր Սթոունը քննադատել է Հոլիվուդը
Վերջին հարցազրույցներից մեկում ռեժիսոր Օլիվեր Սթոունը քննադատել է Հոլիվուդին: Նրա կարծիքով, ստեղծագործելու համար երբեմնի վիթխարի վայրը «գժանոց է» դարձել:
«Բոլորը չափից դուրս փափուկ են, զգացմունքային: Հոլիվուդում հիմա չի կարելի ֆիլմ նկարահնել առանց խորհրդատուի»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ ասել է ռեժիսորը:
Նա հավելել է, որ Ամերիկյան կինոակադեմիան ամեն ամիս փոխում է իր նախընտրություններն ու կանոնները, որպեսզի հասնի թրենդների հետևից: Պոլիտկոռեկտությունը հակասության մեջ է մտնում ստեղծագործելուն և խելացի նպատակահարմարությանը:
«Խելացնորության նման մակարդակ ես երբեք չեմ տեսել: Սա կարծես թեյախմությունն է «Ալիսան հրաշքների աշխարհում»-ից»,- նշել է Սթոունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա