Կենդանի մարդուն մահացած էին համարում և բաց չէին թողնում դիահերձարանից
Կոլումբիայի հիվանդանոցներից մեկում հիվանդը հայտարարվել էր մահացած և նրա մարմինն ուղարկել էին դիահերձարան, որտեղ ավելի ուշ հարազատները նրան գտել էին կենդանի: «El Nacional»- ը պարբերականի լուրը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Պարբերականը գրում է, որ 67-ամյա Խուան Խոսե Մունոսա Ռոմերոն արյան բարձր ճնշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց: Սակայն հուլիսի 6-ին բժիշկները հայտնել են, որ Ռոմերոն մահացել է: Հարազատները չեն հավատացել բժիշկներին, բայց նրանց թույլ չեն տվել տեսնել տղամարդուն` կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Ավելի ուշ դուստրը կարողացել է մտնել դիահերձարան, որտեղ տեսել է, որ հայրը շնչում է, իսկ աչքերը բաց են: Բժիշկները փորձել են համոզել նրան, որ սա բնական ռեակցիա է, որը մահից հետո տեղի է ունենում մարդու մոտ: Կինը չի հավատացել և որոշել է հորը այդ հիվանդանոցից տեղափոխել մեկ այլ կլինիկա: Այժմ նա բուժում է անցնում:
Ինչպես բացատրել է հիվանդի որդին, դիահերձարանում անցկացրած ժամանակը Ռոմերոի համար առանց հետք չի անցել, հիմա նա տառապում է իշեմիայով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան