Համավարակի ժամանակ ավելի քան1 միլիոն բրիտանացի հրաժարվել է ծխելուց
Բրիտանական բարեգործական Action on Smoking and Health ընկերությունը, որը պայքարում է ծխելու դեմ, տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն COVID-19-ի համավարակի ընթացքում ավելի քան 1 միլիոն բրիտանացի հրաժարվել է ծխելուց։ Հարցված բրիտանացիների 41 տոկոսը թողել է ծխելը վերջին չորս մասում։ Նրանք հայտարարել են, որ հրաժարվել են ծխելուց կորոնավիրուսի պատճառով՝ վախենալով, որ ծխելը կարող է հիվանդանալու դեպքում բարդություններ առաջացնել։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Բի-Բի-Սի-ին։
Ապրիլի 15-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում է անցակցվել սոցիոլոգիական հարցումը, որին մասնակցել է 10 հազար բրիտանացի։ Ծխելուց հրաժարվելու պատճառների թվում, բացի կորոնավիրուսից, նշվել են նաև առողջական վիճակ համար մտահոգություններն ու կարանտինային միջոցառումների և ինքնամեկուսացման պատճառով ծխախոտի ձեռք բերման դժվարությունները։