Հերթական անգամ տապալվելով՝ Ադրբեջանը փորձել է վրեժ լուծել հայ խաղաղ բնակիչներից. Հովհաննիսյան
«Երեկ, ըստ էության, մոտավորաեպս 24 ժամյա հրադադարեից հետո ադրբեջանակն ԶՈւ-ն շարունակել է իր հարձակողական գործողությունները, ի դեպ, որոնց մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա ներկայացմամբ, ադրբեջանական ԶՈՒ հատուկ նշանակության, ինչպես ադրբեջանական մամուլում նշվում է իրենց փառապանծ «Յաշմա» զորախմբի 100 զինծառայող հրետանու կրակի աջակցությամբ փորձել է հարձակվել հայկական «Անվախ»-ի ուղղությամբ։
«Մեր դիրքի տղաների հերոսական ու գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ, նաև տեխնիկա ու զրահատեխնիկա։ Առավոտյան արդեն ադրբեջանական Զիված ուժերի լրատվական ծառայությունն ընդունեց իրենց կորուստները, սակայն կոնկրետ չեն ասել, թե քանի հոգի և ովքեր են»,- ասաց Ա.Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հերթական անգամ տապալվելով՝ Ադրբեջանը փորձել է վրեժ լուծել հայ խաղաղ բնակիչներից ու Տավուշի ուղղությամբ շարունակել հրետակոծությունը։
Ա. Հովհաննիսյանը նաև ասաց, որ արդեն մի քանի օր է՝ ՏԻՄ-երի, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայրենակիցները, հիմնականում նախկին ազատամարտիկներ, նաև բժիշկներ, որպեսզի մեկնեն մարտական դիրքեր։
«Դրա անհրաժեշտությունը չկա։ Զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են։ Այս հարցով այսօր կլինի պաշտպանության նախարարությա հայտարարություն»,- ասաց նա։
Կորուստների մասին հարցերին ի պատասխան Ա. Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդի դիտարկվող կուրուստները կարող է մոտենալ 1-2 տասնյակի։
«Հայկական կողմից այս գիշերվա ընթացքում տեղի ունեցած մարտական բավականին լայնածավալ գործողությունների արդյունքում զոհեր, վիրավորներ չենք ունեցել»,- նշեց նա։
Ա. Հովհաննիսյան ասաց, որ հուլիսի 12-ից հայկական կողմի վիրավորները տասն են, 5-ի վիճակի միջին ու միջինից ծանր է, նրանցից մեկի վիճակը ծարահեղ ծանր է։
Դիտարկմանը՝ փաստացի թշնամին երկու դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որոնց ժամանակ փորձել է առաջ գալ, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Չեմ ցանկանա նշել միայն երկու դեպքը, որովհետև շատ դեպքերում մարտական գործողությունները ընթանում են համակարգված խառը մարտավարությամբ, այսինքն հրթիռահրետանային կամ ԱԹՍ հասցրած հարվածների հետ զուգահեռ ընթացել են ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական գորողությունները։ Այդ երկուսն ամենացայտուն դեպքերն են, որոնք մենք անվանում ենք դիվերսիոն գործողությունները, բայց եթե անկեղծ ասենք, ավելին է, քան դիվերսիոն գործողություն, դասական մարտավորությամբ ասած՝ հարձակում է»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Յաշմայի բրիգադը մեծաթիվ կորուստներ կրելով վերածվում է անմարտունակ ստորաբաժանման
- ՊՆ. ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել
- Ադրբեջանի ՊՆ․ Ադրբեջանը կորուստներ ունի
- ԱԳՆ. Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում
- ՊՆ. Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, կրակային դիրքեր
- ՊՆ. Հայկական կողմը զոհեր չունի
- ՊՆ-ն թշնամու կողմից Այգեպարի հրետակոծման կադրեր է հրապարակել
- ՊՆ. Թշնամին ժամը 05:20-ին սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը
- ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ. ՊՆ
- Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան