Էդմոն Մարուքյան. Ադրբեջանի սպառնալիքը միջազգային հանցագործություն է
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը պետք է արձագանքի ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդը։
«Ադրբեջանը սպառնալիք է միջազգային խաղաղության, տարածաշրջանային անվտանգության և իր եղբայր Թուրքիայի համար ...
Այսօր Բաքվից սպառնալիքներ են հնչել այն մասին, որ «…առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»:
Հարկ եմ համարում նկատել, որ նման գործողության իրականացումը ադրբեջանական խունտայի կողմից կարող է հանգեցնել աղետի ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ նաև Ադրբեջանի ռազմավարական գործընկեր` Թուրքիայի և բարեկամ երկրներ Վրաստանի և Իրանի համար:
Սա միջազգային հանցագործություն է։ Նման սպառնալիքը բավարար է արդեն, որ ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդն այն գնահատի որպես միջազգային խաղաղության սպառնալիք»,- գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԷԿ-ի հրթիռակոծման սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է. ՄԻՊ
- Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծման սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են. ԱԳՆ
- Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին սպառնում է Մեծամորի ԱԷԿ-ին հարվածով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան