Թվիթերում հաքերային հարձակման են ենթարկվել հայտնիների հաշիվները՝ Օբամա, Բայդեն, Մասկ․․․
Թվիթերում հաքերային հարձակման են ենթարկվել մի շարք հայտնի աստղերի, քաղաքական գործիչների, հայտնիների հաշիվներ՝ հետևորդներին ուղղորդելով դեպի Bitcoin-ի ինչ-որ խաբեության։ Կոտրված օգտահաշիվների թվում են Բարաք Օբամա, Ջո Բայդեն, Մայքլ Բլումբերգ, Իլոն Մասկ, Քիմ Քարդաշյան, Ջեֆ Բեզոս և այլն։ Այս մասին գրում է Euronews-ը։
Թվիթերի ղեկավար Ջեք Դորսին ասել է, որ ընկերությունն ուսումնասիրում է հաքերային հարձակումը և հնարավորության դեպքում կհայտարարի հետաքննության արդյունքների մասին:
«Մենք կկիսվենք արդյունքներով, երբ ավելի ամբողջական պատկերացում ունենանք տեղի ունեցածի մասին։ Մենք բոլորս սարսափելի ենք զգում, որ դա տեղի է ունեցել»,-թվիթերում գրել է Դորսին:
Նշվում է, որ հաքերները կեղծ հաղորդագրություններ էին դրել հայտնիների էջերում գումարները կրկնապատկելու հնարավորության մասին, որոնք կգան բիթքոյն դրամապանակ: Առաջարկվում էր 1000 դոլար ուղարկել բիթքոյնի ինչ-որ հասցեի, որի փոխարեն կստանան 2000 դոլար։
Այս պահին հաշիվների մեծ մասն արդեն վերականգնված է, սակայն նշվում է, որ գողացված միջոցների ծավալն արդեն գերազանցել է 110 հազար դոլարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան