Իլհամ Ալիև. Հազարներով պատերազմ են ուզում, միայն 150 մարդ է ցանկացել միանալ բանակին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին կառավարության անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում կայացած երթին, որում հազարավոր մարդիկ «պահանջում էին պատերազմ Ղարաբաղում»։
«Այսօր առավոտյան ես զրուցեցի զորակոչի պետական ծառայության ղեկավարի հետ: Ես նրան հարցրեցի, թե քանի հոգի է այս օրերին դիմել պատերազմի գնալու ցանկությամբ։ Ես կասեմ այդ թիվը, թող բոլորը լսեն և վերլուծեն: Նա ասաց մոտ 150 մարդ: Եվ քանի՞ հոգի կար շեհիդների ծառուղում՝ հազարավոր։ Դիմողների թիվը՝ 150: Ես հարցրեցի նրան, թե որտեղից են ամենաշատ դիմումները: Նա ասաց, որ 60 դիմում եկել է Թովուզից, որտեղ այժմ կռիվներ են ընթանում: Մնացածը Ադրբեջանի տարբեր մասերից են: Հետևաբար, ես ասում եմ նրանց, ովքեր երեկ ասում էին «Ես ուզում եմ պատերազմել Ղարաբաղում», թող գնան և իրենց անձնական տվյալները ներկայացնեն Զինվորական ծառայության մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությանը: Թող նրանք թողնեն իրենց հասցեները, ցանկություն հայտնեն ծառայել բանակում, և ճիշտ ժամանակին մենք կներգրավենք նրանց: Սա է իրական իրավիճակը»,-ասել է Ալիևը։
Ալիևը նաև ասել է, որ ինքն էր թույլատրել բավաքի անցկացումը։
Ալիևը նիստին քննադատության է ենթարկել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, ասելով, թե հուլիսի 12-ին բոլոր նախարարները եղել են աշխատասենյակներում, բացի Մամեդյարովից։
Պարզվել է, որ նախարարն աշխատում է տանից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան