Կառավարությունը կստիպի ավագանու անդամներին հայտարարագրել սեփական եկամուտները
Կառավարության այսօրվա ընդունած օրենսդրական փոփոխությունների նախագծով ներդրվում է մի մեխանիզմ, ըստ որի հայտարարատու պաշտոնատար անձի պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջել գույքի, եկամուտների իրավիճակային հայտարարագիրը:
Օրենքների փոփոխության նախագծերի փաթերթը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հավաստիացրեց, որ դրանով Հայաստանը ունենալու է աշխարհում ամենաառաջադեմ հայտարարագրման համակարգը:
«Որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում, որոնք սպառիչ թվարկված են նախագծով, անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու, եթե այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը»,- հայտնեց արդարադատության նախարարը:
Նախարարի խոսքով, հայտարարագիր կպահանջվի նաև այն դեպքում, երբ հաշվետու ժամանակահատվածում հանգստի համար կատարված ճանապարհածախսի, կեցության ծախսերի, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության, ուսման կամ այլ դասընթացների վարձավճարների հանրագումարը կգերազանցի 2 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Նախագծով հայտարարագրման ենթակա է նաև նույն այդ գուրմարի չափը գերազանցող այլ միանվագ ծախսերը:
Արդարադատության նախարարը հայտնեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց վերջինիս կողմից վերահսկվող՝ օրենքով նախատեսված գույքը կամ հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը, թանկարժեք գույքը:
Հայտարարագրման պարտականություն է սահմանվելու նաև համայնքների աշխատակազմների քարտուղարների, 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար, իսկ համայնքի ղեկավարների դեպքում այն կներկայացնեն բոլորը՝ անկախ բնակչության թվից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան