30 տարվա պատմության մեջ առաջին անգամ պատսպարվել ենք ԱԹՍ-ներից. Տավուշի մարզպետ
«Այսօր բավականին ծանր օր ենք ունեցել, վաղ առավոտից ռմբակոծվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակավայրերը»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նա նշեց, որ համայնքի քաղպաշտպանության համակարգը բավականին լավ է աշխատել, դրա շնորհիվ է, որ մինչև օրվա երկրորդ կես մարդիկ կարողանում էին պատսպարվել։
«Ցավոք, օրվա երկրորդ կեսին ունեցանք վիրավոր Չինարի գյուղում։ Բնակչի վիրավորումից հետո ԱԻՆ տրանսպորտային միջոցը մոտեցել է համապատասխան աջակցություն ցուցաբերելու, թիրախավորվել է նաև ԱԻՆ ավտոմեքենան։ Ռմբակոծումն իրականացվել են անօդաչու թռչող սարքերից։ Այսօրվա առանձնահատկությունն այն է, որ քաղպաշտպանությունը և պատսպարումը յուրահատուկ էր և առաձնահատուկ երևի մեր վերջին 30 տարվա պատմության ընթացքում. պատսպարման գործողությունները և քաղպաշտպանությունը հիմնված էր անօդաչու թռչող սարքերից պատսպարվելու պահանջի վրա։ Նորություն էր մեզ համար»,- ասաց մարզպետը։
Նա նշեց, որ, ըստ էության, թիրախավորված էր ողջ տարածաշրջանը։ Հ. Չոբանյանի խոսքով, կարողացել են ապահովել գրեթե տոտալ պատսպարում նկուղներում, ապաստարաններում, փակ տարածքներում ոչ միայն մարդկանց, նաև տրանսպոտային միջոցները։
Նա նշեց, որ վիրավոր քաղաքացու առողջական վիճակը կայուն է, տեղափոխվել է Երևան, այս պահին կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Ներկայացված տվյալներով, այս օրերի ընթացքում եղել է վնասման 51 դեպք, որոնցից 4-ը ենթակառուցվածքների, 4-ը տրանսպորտային միջոցների, 2-ը ընտանի կենդանիների և 41-ը շինությունների։ 41 շինություններից 29-ը վնասվել են մինչ այսօր, 22-ը՝ այսօրվա ընթացքում։ 2 շինություն ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է վերականգնել հիմնանորոգման միջոցով՝ առանց նոր շինարարության։
Հարակից հրապարակումներ`
- Այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան ադրբեջանական զինծառայողների մնացած դիակներ. ՊՆ
- Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան. ՊՆ
- ՀՀ ՊՆ-ն փաստեր է հրապարակել Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին
- Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին սպառնում է Մեծամորի ԱԷԿ-ին հարվածով
- ՊՆ. Կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա
- Զգուշացնում ենք՝ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ. ՊՆ
- Չինարիում խաղաղ բնակիչ է վիրավորվել
- Տավուշի մարզպետ. Ռմբակոծության ընթացքում բնակիչները հիմնականում գտնվել են ապաստարաններում, նկուղներում
- ՊՆ. Կրակի դադարեցման դեպքում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների տարհանումը
- ՊՆ. ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել
- Տավուշի մարզպետը կոչ է անում բնակիչներին պատսպարվել թաքստոցներում
- Այս պահին իրականացվում են ավերավածությունների գնահատման աշխատանքներ բոլոր գյուղերում.մարզպետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան