Բաքոյան. Հայաստանաբնակ Բազմաթիվ եզդիներ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման
«Վերջին օրերին Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունները հայկական կողմից արժանանում են արժանագույն պատասխանի: Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները»,- ԱԺ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը:
Նա նշեց, որ հայաստանաբնակ բազմաթիվ եզդիներ դիմել են և պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման և պաշտպանել մեր ընդհանուր սահմանը:
«Կոչ եմ անում մեր եզդի ազգակիցներին ամբողջ աշխարհում` հայկական սփյուռքի հետակտիվ աշխատեն` և Եվրոպայում, և ԱՄՆ-ում, և մյուս երկրներում, որ կարողանանք Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողություններին նաև հստակ դիվանագիտական պատասխան տալ»,-նշեց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ավելացրեց, որ առաջին անգամ չէ, որ եզդի ժողովուրդն անվերապահորեն հայ ժողովրդի հետ է.
«Գիտեք, մեր եղբայրական զգացմունքները միմյանց նկատմամբ մեկ անգամ չէ, որ փորձություն են բռնել»,- ասաց Ա. Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդը հետ է շպրտվել և նախնական տվյալներով տվել են զոհեր և վիրավորներ՝ կորցնելով տեխնիկա. Նիկոլ Փաշինյան
- Ադրբեջանի ՊՆ․ Ադրբեջանը կորուստներ ունի
- ՊՆ. Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, կրակային դիրքեր
- ՊՆ. Հայկական կողմը զոհեր չունի
- ՊՆ-ն թշնամու կողմից Այգեպարի հրետակոծման կադրեր է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին