Վրաստանը կբացի սահմանները առնվազն վեց ամիս իր երկրում աշխատել ցանկացողների համար
Վրաստանի կառավարությանն առընթեր COVID-19- ի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել երկիր մոտք գործելու թույլատվություն տալ բոլոր այն օտարերկրյա գործարարներին և ինքնազբաղված քաղաքացիներին, որոնք մտադիր են առնվազն վեց ամիս անցկացնել Վրաստանում: Հինգշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Նատիա Տուրավան:
«Ըստ նախագծի, Վրaստանի կառավարությունն առանց բացառության բոլոր երկրներից ժամանող այդ քաղաքացիներին թույլ կտա հատել սահմանը, եթե նրանք մնան Վրաստանում առնվազն վեց ամիս»,- Տուրտավայի խոսքը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նա նշել է, որ ծրագրի շրջանակներում մշակվել է հայտեր ընդունելու հարթակ, որը կարող են օգտագործել այն մարդիկ, ովքեր ցանկանում են երկար ժամանակով գալ Վրաստան:
Մասնավորապես, նրանք ստիպված կլինեն տրամադրել անձնական տեղեկատվություն, գործատուի մասին տեղեկանք և հաստատեն կորոնավիրուսի համար պարտադիր 14-օրյա կարանտին անցնելու պարտավորությունը:
Վրացական իշխանությունները ակնկալում էին, որ զբոսաշրջիկների համար երկիրը կբացվի հուլիսի 1-ին և կվերականգնի այլ երկրների հետ կանոնավոր միջազգային թռիչքները, որոնք դադարեցվել էին մարտի 21-ից, բայց երկրում և աշխարհում տիրող համաճարակաբանական իրավիճակի պատճառով այս որոշումը հետաձգվեց մինչև հուլիսի վերջ:
Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում պաշտոնապես գրանցվել է COVID-19-ի վարակի 1006 դեպք, ապաքինվել է 883 հիվանդ, մահացել է 15 մարդ, 244 հիվանդ մնում է հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ, 5 640 մարդ գտնվում է կարանտինի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան