Տիգրան Աբրահամյան. Ամենամեծ տապալումը հենց Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հրամանատարությանն է
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հնարավոր պաշտոնազրկմանը, գրել է.
«Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների համատեքստում շատ քննարկեց այն հարցը, թե ինչո՞ւ այս ամենը բարդվեց արտգործնախարարի վրա։
Նախ Մամեդյարովի պաշտոնանկության հարցը վաղուց է օրակարգում՝ ԱԳՆ-ի ձերբակալությունները վկա և Ալիևը պահն օգտագործում է ներքին կրքերը հանդարտեցնելով՝ մեղավորներ նշանակելով։
Կադրային փոփոխությունների սպասումը զինված ուժերից էր՝ պաշտպանության նախարար, շտաբի պետ, սակայն մարտական գործողությունների այս փուլը դեռ ավարտված չէ, ըստ այդմ՝ նրանց փոխելը շատ ռիսկային է, ինչը սակայն չի նշանակում, որ Ալիևը ստիպված չի գնա դրան։
Նաև դրանով է պայմանավորված, որ Ալիևի հայտնի ելույթում բանակի հրամանատարությանն ուղղված կոշտ ձևակերպումներ չկային։
Սակայն ակնհայտ է, որ ամենամեծ տապալումը հենց Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հրամանատարությանն է»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Կրակի դադարեցման դեպքում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների տարհանումը
- ՊՆ. ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել
- Ալիևը պատմել է՝ ո՞րտեղ էր Մամեդյարովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան