Տոնոյանը Կասպրշչիկին տեղեկացրել է՝ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։
ՊՆ խոսնակի փոխանցմամբ, Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել է, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Թշնամին ժամը 05:20-ին սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը
- ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ. ՊՆ
- Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի. ՊՆ
- Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին