Էրդողանի ու իր նախարարների հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հրդեհի վրա․Փայլան
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ի պաշտպանություն Ադրբեջանի Թուրքիայի պաշտոնյաների հայտարարություններին։
«Էրդողանի ու իր նախարարների հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ծագած հրդեհի վրա։
Հարևան երկրների միջև լարվածությունը պետք է լուծել անկողմնակալ ձևով, արդարությամբ։ Ցեղային ու կրոնական կողմնակցությունը վնասում է տարածաշրջանի խաղաղությանը»,-գրել է Կարո Փայլանը։
Նշենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել, հուլիսի 16-ի լույս գիշերը Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ, որը կասեցվել է և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Erdoğan ve bakanları, Ermenistan - Azerbaycan arasındaki yangına benzin dökecek açıklamalar yapıyor. Komşu ülkeler...
Posted by Garo Paylan - Կարօ Փայլան on Thursday, July 16, 2020
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը.ԱԳՆ
- Թուրքիայի ՊՆ. «Մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին