Ֆրանսիայում հաջորդ շաբաթվանից պարտադիր է դառնում դիմակ դնելը
Ֆրանսիայում հաջորդ շաբաթվանից պարտադիր է դառնում դիմակ դնելը հանրային փակ տարածքներում։ Այս մասին, Le Parisien-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է երկրի նորանշանակ վարչապետ Ժան Կաստեքսը։
Դիմակների պարտադիր դառնալու մասին հուլիսի 14-ին` Ֆրանսիայի ազգային տոնին տված հարցազրույցում հայտարարեց նախագահ Էմանուել Մակրոնը։ Մոտակա ամսաթիվ էր նշվում օգոստոսի 1-ը, սակայն այսօր վարչապետն ասաց, որ որոշումը կգործի հաջորդ շաբաթվանից։
Նշենք, որ Ֆրանսիայում 30.120 մարդ է մահացել նոր կորոնավիրուսից, վարակը հաստատվել է 173,304 մարդու մոտ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները