Եղոյան. Երեք երկրներում վավերացումից հետո ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կմտնի ուժի մեջ
Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Շուտով այն կքննարկվի նաև վերին պալատում՝ Սենատում։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։
Նա մանրամասնել է, որ Իտալիայում համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելու համար մնացել է միայն պատգամավորների պալատի քվեարկությունը, քանի որ հարցը պալատում արդեն քննարկվել է, իսկ Սենատում վավերացվել էր դեռ անցած տարվա սեպտեմբերին։
Համաձայնագիրը դեռ չվավերացրած երրորդ երկրում՝ Պորտուգալիայում, այն ևս շուտով կմտնի երկրի միապալատ խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։
«Այս երեք երկրներում վավերացման գործընթացի ավարտից հետո համաձայնագիրն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ»,- նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները