16.07.2020. Կորոնավիրուսից 15 հիվանդ է մահացել
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 554 նոր դեպք, առողջացել է 583 մարդ։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով, հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33559 դեպք, որոնցից 21931-ն` առողջացած, մահացել է 796 մարդ, որից 189-ը թեև ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն, ըստ ԱՆ-ի, մահացել է այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10832 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 141410 թեստավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան