Թուրք ընդդիմադիր գործչին պարտավորեցրել են 52 հազար դոլար վճարել Էրդողանին
Թուրքիայի դատարանը այդ երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին պարտավորեցրել է 359 հազար թուրքական լիրա (մոտ 52 հազար դոլար) վճարել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին և նրա հարազատներին, որոնց ընդդիմադիրը մեղադրել էր օֆշորային տարածքներում ֆինանսական խարդախությունների մեջ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է NTV-ն:
2017-ի նոյեմբերին Քըլըչդարօղլուն հայտնել է՝ ինքը փաստաթղթեր ունի, որոնք ցույց են տալիս, որ Էրդողանի հարազատները 2011-2012 թվականներին միլիոնավոր դոլարներ են փոխանցել Մեն կղզում գրանցված օֆշորային ընկերությանը:
Դատարանը որոշում է կայացրել, որ ընդդիմության առաջնորդի ներկայացրած փաստաթղթերը կեղծ չեն, բայց դրամական փոխանցումը օրինական է և չի հանդիսանում հարկերից խուսափելու փաստ:
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը Էրդողանի գլխավորությամբ նախկինում արգելափակել էր Թուրքիայի այն տարիների վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների՝ օֆշորային ընկերություններում ներգրավվելու մասին հրապարակումների հետ կապված խորհրդարանական քննարկումնրը:
Քըլըչդարօղլուն քննադատեց խորհրդարանականների որոշումը և կոչ արեց Էրդողանին հրապարակել իր անձնական ունեցվածքի մասին տվյալները, քանի որ, ըստ նրա, Թուրքիայի առաջնորդի երեխաները, հարազատներն ու գործընկերները մի քանի միլիոն դոլար են ներդրել օֆշորային ընկերությունում:
Էրդողանը հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե Քըլըչդարօղլուն ապացուցի իր դեմ առաջադրված մեղադրանքները, իսկ պետության ղեկավարների փաստաբանները դատական հայց ներկայացրին ընդդիմադիր գործչի դեմ ՝ պահանջելով, որ նա իր հայտարարությամբ Էրդողանին հասցրած ոչ նյութական վնաս պատճառելու համար վճարի 380,000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան