
Հոլանդացի պատգամավոր. Ադրբեջանի վտանգավոր կոչերը խրախուսվում են Թուրքիայի կողմից
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Սոցիալիստական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սադթ Կարաբուլութին թվիթերյան միկրոբլոգում գրել է.
«Մտահոգիչ զարգացումներ և Հայաստանի հետ պատերազմ սկսելու վտանգավոր կոչեր Ադրբեջանից, որոնք խրախուսվում են Թուրքիայի կողմից: Նիդերլանդները պետք է հորդորի բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը։ Այս առնչությամբ միանում եմ Մարթայն ֆան Հելֆերտի և Ջոել Ֆորդևինդի հարցերին»։
Zorgwekkende ontwikkelingen en beangstigende roep om oorlog met Armenië in Azerbeidzjan. Aangemoedigd door Turkije. NL dient bij betrokken partijen aan te dringen op de-escalatie. Sluit mij aan bij vragen van @martijnvanhelvert & @JoelVoordewind hierover.https://t.co/tVym1Svawn
— Sadet Karabulut (@SadetKarabulut) July 16, 2020