Ահազանգ. «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված
Հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով իրականացվել են տարհանման աշխատանքներ (1800 մարդ):
Նշենք, որ վերջին օրերին ռումբի տեղադրման ահազանգերը ավելացել են։ Երեկ ահազանգ էր ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված Կապույտ Մզկիրթում, իսկ ավելի վաղ Երևան Մոլ, Դալմա Մոլ, Մեգամոլ Արմենիա առևտրի կենտրոններում։ Բոլոր ահազանգերն էլ կեղծ են եղել։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք կա
- Հերթական ահազանգը տեղադրված ռումբի վերաբերյալ
- Տարհանում է իրականացվում «Դալմա մոլ»-ում