Փաշինյան. Խոնարհվում եմ զոհվածների, նրանց ընտանիքների ու մեր հպարտությունը կերտած զինվորների առաջ
«Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանը լիարժեք կրեցին իրենց պատասխանատվությունը Աստծո առաջ, հայրենիք-պետության առաջ, մեր ժողովրդի ու պատմության, Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի առաջ։ Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, այստեղ զինվորական կարգով վերջին հրաժեշտն են տալիս մայոր Գարուշ Համբարձումյանին։
«Հիմա մեր՝ ապրողներիս պատասխանատվության ժամն է, և մենք ամեն օր պետք է մարզենք մեր միտքը, ամրացնենք մեր հոգին, բազուկներն ու ոտքերը, որ ամուր կանգնենք այս հողի վրա, որն ամփոփում է Սարդարապատի, արցախյան, ապրիլյան պատերազմի հերոսներին։ Մենք պետք է այնքան ու այնպես ամուր կանգնենք այս հողի վրա, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր եղբայրները ու վստահություն են ներշնչում բոլորիս»,-իր խոսքում ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց՝ խոնարհվում է զոհվածների առաջ, նրանց ընտանիքների, բոլոր նահատակների ու նրանց ընտանիքների առաջ, բոլոր զինվորների առաջ, որոնք կերտեցին մեր այսօրվա հպարտությունը։
«Գարուշ ջան, դու մեզ հետ ես։ Փառք աստծո, երկու արու զավակ ունես, կմեծանան ու քո գործն ավարտին կհասցնեն»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում թշնամու արձակած կրակից զոհված ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Համբարձումյանի հորեղբայրը։
Նա նշեց, եղբոր որդին նվիրված էր հայրենիքին։
«Մենք պետք է հասկանանք, որ ուժեղ ենք։ Այս հերոսների գնալով մենք պետք է ավելի ամուր կանգնեն մեր հայրենիքի պաշտպանություն ու զարգացման համար»,-ասաց հորեղբայրը՝ շնորհակալություն հայտնելով երկաներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն տերունական աղոթք հնչեցրեց։
Հարակից հրապարակումներ`
- Եռաբլուրում վերջին հրաժեշտն են տալիս մայոր Գարուշ Համբարձումյանին
- Թշնամու գնդակից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան