ԱԺ Նախագահ. Ադրբեջանի գործողությունները միջազգային բոլոր կոնվենցիաների ճչացող խախտում են
«Միջազգային հանրությանը պետք է փոխանցենք այն, ինչ մինչ այս պահը փոխանցել ենք՝ տեղի են ունեցել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ այդ գործողությունները ՀՀ զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի, կանխվել է դիվերսիայի փորձը, այդ թվում՝ երեկ գիշերը տեղի ունեցած:
«Ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ ևս չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներով և գնդակոծում են նաև քաղաքացիական բնակչությանը, գյուղերը: Մենք տեսանք կադրեր, որոնք վկայում են, որ արկերից մի քանիսն ընկել են խաղաղ բնակիչների տների վրա, բարեբախտաբար զոհեր չկան», - նշեց Ա.Միրզոյանը:
ԱԺ նախագահի խոսքով, այս ամենը խիստ դատապարտելի է, միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ, ճչացող խախտում են: Արարատ Միրզոյանն ասաց, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը և խորհրդարանականներն իրենց խողովակներով սահմանային իրավիճակի մասին պարբերաբար և շատ մանրամասն տեղեկացնում են Հայաստանի բոլոր միջազգային գործընկերներին և այն բոլոր կառույցներին, որտեղ Հայաստանը որևէ անդամություն ունի։
«Ինքս իրադարձությունների մասին տեղեկացնող նամակներ եմ ուղարկել Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ինչպես նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին», - նշեց նա:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ընթացիկ։ Ըստ էության, խաղաղություն հաստատելու կոչեր են: ՀԱՊԿ մեր գործընկերները տեղեկացված են այն մասին, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը և այլ միջամտության կարիք չկա»:
Նա ասաց, որ ՀՀ Զինված ուժերի աշխատանքը, զինվորների անձնազոհ պահվածքը, սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը մշտապես բարձր է գնահատել։
Հարցին՝ հայ-ուկրաինական հարաբերությունների մասով ի՞նչ անելիքներ կան, ԱԺ նախագահը պատասխանեց. «Շատ անելիքներ ունենք հայ և մեր բարեկամ, հարևան, ծանոթ բազմաթիվ ժողովուրդների հետ։ Բոլորի հետ աշխատելու տեղ կա, նաև հայ-ուրաինական ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում
- ԵԱՀԿ Մինսկի խումբ․ Ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից
- Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի դեսպանատան շենքի վրա բորշչ թափեցին
- Իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
- ՀԱՊԿ. Ընդգծում ենք մեր պատասխանատվության գոտում կրակի դադարեցման ռեժիմի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը
- Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
- ԱԳՆ. ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը
- ԵՄ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում էներգիան և ռեսուրսներն ուղղել պանդեմիայի դեմ պայքարին
- Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ նիստը հետաձգվել է
- Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան