Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին սպառնում է Մեծամորի ԱԷԿ-ին հարվածով
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգիախլին Հայաստանին սպառնում է Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելով։
Պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարող է հարվածել Մինգեչաուրի ջրամբարին, ասել է, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ «առավել առաջադեմ հրթիռային համակարգերը կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»:
Դարգիախլին ասել է, թե որ հակաօդային պաշտպանության համակարգերը թույլ չեն տա հարվածել Մինգեչաուրի ջրամբարին։
Նշենք, որ 1987 թվականի Ահաբեկչության հարցերով Ժնևյան դեկլարացիայում, ի թիվս այլնի, որպես պետական ահաբեկչության ակտ է դիտարկվում պետության զինված ուժերի հարձակումը այնպիսի թիրախների վրա, որոնք սպառնալիք են ներկայացնում այլ պետության տարածքի քաղաքացիական բնակչության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին