ԱՄՆ, Բրիտանիա, Կանադա․ Ռուսաստանը «փորձում է գողանալ կորոնավիրուսի մեր պատվաստանյութը»
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Կանադան մեղադրում են Ռուսաստանին՝ կորոնավիրուսային պատվաստանյութերի հետազոտությունները գողանալու փորձի մեջ ՝ բժշկական կազմակերպությունների և համալսարանների դեմ իրականացնելով «հանդուգն» կիբերհարձակումներ:
Daily Mail-ի հաղորդմամբ, այս մասին 3 երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ հաքերային խումբը, որը կոչվում է APT29, զբաղվում է «վնասակար գործունեության» շարունակական արշավով:
Անվտանգության ղեկավարները կարծում են, որ խումբը «գրեթե վստահորեն» գործում է որպես Ռուսաստանի հետախուզական ծառայության մաս, ընդ որում, պաշտոնյաները վստահ են, որ Կրեմլը կանաչ լույս է տվել նրանց գործունեության համար:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Կանադան կարծում են, որ Ռուսաստանի հարձակումների նպատակը մտավոր սեփականության գողությունն է, որպեսզի Մոսկվան կարողանա զարգացնել կորոնավիրուսային պատվաստանյութն ավելի շուտ կամ գոնե միևնույն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Կանադան դա կանեն:
Ասվում է, որ դեղագործական և գիտական հաստատությունները թիրախավորված են եղել հաքերների կողմից, սակայն հատուկ թիրախների անունները չի հրապարակվել:
Հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կխորացնի Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև արդեն լարված հարաբերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները