ԵԺԿ. Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին։
«Մենք խորապես մտահոգված ենք հայաստանա-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակներում։
Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` հետագա զոհերից խուսափելու համար՝ հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասված է թվիթերյան գրառման մեջ։
We are deeply concerned by the recent escalation on the Armenian-Azerbaijani border. This conflict must be resolved, in line with the OSCE Minsk Group co-chairs mandate & its Basic Principles.
— EPP (@EPP) July 16, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան