Եռաբլուրում վերջին հրաժեշտն են տալիս մայոր Գարուշ Համբարձումյանին
Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում թշնամու արձակած կրակից զոհված ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Համբարձումյանին կհուղարկավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում զինվորական կարգով։
Նա հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հերոսի հուղարկավորությանը մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Դեռ 2016 թվականի օգոստոսին պաշտպանության նախարարությունը «ՀՀ Զինված ուժերի լավագույն սպաներն ու հրամանատարները» խորագրի ներքո անդրադարձել էր Գարուշ Համբարձումյանին.
«Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:
Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ է, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:
Բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից»:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում թշնամու արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
Ուղիղ եթերը՝ News.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության նիստում հոտընկայս հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը
- Թշնամու գնդակից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են
- Թշնամու կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի