Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար. Զախարովա
«Այս պահին ես նման տեղեկություն չունեմ»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է հանդիպում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կամ այլ մակարդակով հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիան:
Նա նշել է, որ հուլիսի 13-ին ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարությունում, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունների, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում ներառված է հորդոր՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ կանխելու հետագա էսկալացիան և սկսել բանակցություններ:
«Եթե լինի տեղեկություն առաջիկայում նախարարների հնարավոր հանդիպման մասին, մենք, անշուշտ, ժամանակին կհաղորդենք լրատվամիջոցներին: Այս պահին ես այդպիսի տեղեկություն չունեմ»,- ընդգծել է Մ. Զախարովան:
Ըստ նրա, ՌԴ ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ` իրավիճակի հետագա սրումը կանխելու և այն կարգավորելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան