Թուրքիան արձանագրություն է ստորագրել՝ Սուրբ Սոֆիան որպես համաշխարհային ժառանգություն պաշտպանելու համար
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը և երկրի կրոնական հարցերի գրասենյակը արձանագրություն են ստորագրել, համաձայն որի Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան մզկիթի վերածվելուց հետո պաշտպանվելու է որպես Համաշխարհային ժառանգություն: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտարարել է Մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:
Նրա խոսքով, տաճարում վերականգնման աշխատանքներն արագացվելու են: Օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն կունենան անվճար հաճախել տաճար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է հրամանագիր ՝ տաճարը թանգարանից մզկիթի վերածելու մասին՝ վերացնելով 1934 թվականին Թուրքիայի իշխանությունների համապատասխան որոշումը:
Սուրբ Սոֆիան հիմնադրվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի կողմից և բացվել 537 թվականին: Մայր տաճարը մնաց աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին ավելի քան հազար տարի, մինչ այն, որ թուրքերը 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո Սուրբ Սոֆիան մզկիթ դարձրին:
1934 թվականին Քեմալ Աթաթուրքը ստորագրեց հրամանագիր՝ մզկիթը թանգարանի վերածելու մասին: Մի քանի տասնամյակից հետո այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է ԵՄ քննադատությունը Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոխելու վերաբերյալ
- Եվրամիությունը կոչ է արել անհապաղ չեղարկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը
- Սուրբ Սոֆիայի տաճարում նամազի ժամանակ որմնանկարները կծածկեն
- Հունաստանն առաջարկում է բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշման պատճառով
- Թուրքիայի Պետական խորհուրդը թույլ է տվել փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին