Տավուշի մարզպետ. Ռմբակոծության ընթացքում բնակիչները հիմնականում գտնվել են ապաստարաններում, նկուղներում
«Այս պահին հարաբերական անդորր է, խուճապ չկա, խնդրել ենք մեր բնակիչներին օրվա ընթացքում առավելագույնս մնան պատսպարված»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նա հիշեցրեց, որ վաղ առավոտյան վերսկսվել են Տավուշի սահմանապահ գյուղերի ռմբակոծությունը, հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես գյուղերը, Բերդ քաղաքը։ Վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, որոշ ենթակառուցվածքներ, ռմբահարվել է Այգեպարի մանկապարտեզը, վնասվել է ջրագիծ, որն արդեն վերականգնվում է։
Հ.Չոբանյանն ասաց, որ բնակիչներն այդ ընթացքում հիմնականում գտնվել են ապաստարաններում, նկուղներում, բարեբախատաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ ու զոհեր չունեն։
«Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը, ինտենսիվ աշխատանքներ են ընթանում բոլոր ուղղություններով քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա մասնավորապես պատսպարման առումով»,- ասաց մարզպետը։
Հ. Չոբանյանը հայտնեց, որ վաղ առավոտից քննարկումներ են ունեցել կառավարության հետ, ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի, շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, վնասների չափի, ծավալների մասին տեղեկատվություն պետք է տրվի։
Նա նշեց, որ արդեն վաղվանից պետք է սկսեն այդ բնակարանների, տների վերականգնման ուղղությամբ աշխատանքները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, նորերը կկառուցեն։Հայկ Չոբանյանն ասաց, որ նախորդ օրերին վնասված տների քանակը մոտ 20-ն է, վնասները տարբեր բնույթի են։
Նա նշեց, որ իրենք ապահովել են այդ բնակիչների կենսաապահովման հնարավորությունները, որոշում են կայացրել միանվագ դրամական օգնություն ցուցաբերել այդ ընտանիքներին իրենց առաջնային խնդիրները լուծելու համար, մինչև իրենց վնասների վերջնական գնահատում լինի ։
Տավուշի մարզպետը նաև նշեց, որ Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է. «Այս օրերին մեր կողմից աշխատանքներ են իրականացվում լիարժեք անցանելիությունն ապահովելու համար: Այս պահի դրությամբ բոլոր ուղղություններով երթևեկություն կա, սակայն կոչ կանմե հնարավորության դեպքում օգտվել Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհից»։
Հարակից հրապարակումներ`
- Հերթական անգամ տապալվելով՝ Ադրբեջանը փորձել է վրեժ լուծել հայ խաղաղ բնակիչներից. Հովհաննիսյան
- ՊՆ. Կրակի դադարեցման դեպքում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների տարհանումը
- ՊՆ. ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել
- Հակառակորդը հետ է շպրտվել և նախնական տվյալներով տվել են զոհեր և վիրավորներ՝ կորցնելով տեխնիկա. Նիկոլ Փաշինյան
- Ադրբեջանի ՊՆ․ Ադրբեջանը կորուստներ ունի
- ԱԳՆ. Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում
- ՊՆ. Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, կրակային դիրքեր
- ՄԻՊ. Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է
- ՊՆ. Հայկական կողմը զոհեր չունի
- ՊՆ-ն թշնամու կողմից Այգեպարի հրետակոծման կադրեր է հրապարակել
- ՊՆ. Թշնամին ժամը 05:20-ին սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին