ՄԻՊ. Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է
Ադրբեջանական կողմը դարձյալ այսօր հրետանակոծել է Հայաստանի Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը (Այգեպար և այլն)։ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը հայտնում է, որ երեկ նույն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ փաստահավաք աշխատանքներն արձանագրել են, որ հրետանակոծումն իրակակացվում է առավելապես այս արկերով։ Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է։
«Երեկ մենք տեղում արձանագրեցինք նաև, որ հենց այս արկերը, ընկնելով թիրախի վրա, անմիջապես պայթում են ու վերածվում տարբեր չափի բազմաթիվ բեկորների, որոնցից ամեն մեկը կարող է մարդկային կյանքեր խլել, անդամահատել։ Էլ չեմ խոսում գույքին, հատկապես տներին վնասներ հասցնելու մասին։
Բացարաձակ դստապարտելի երևույթ է ոչ միայն քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելը, այլև դա հենց այս արկերից անելը»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Հայկական կողմը զոհեր չունի
- ՊՆ-ն թշնամու կողմից Այգեպարի հրետակոծման կադրեր է հրապարակել
- ՊՆ. Թշնամին ժամը 05:20-ին սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը
- ՄԻՊ. Վերլուծությունները վկայում են հրետանակոծությունների ժամանակ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնել մտադրության մասին
- ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ. ՊՆ
- ՄԻՊ-ը երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկում միջազգային կառույցներին
- ՄԻՊ-ի զեկույցները կուղարկվեն Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ
- ՄԻՊ-ը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների հետ.Ա.Թաթոյան
- ՄԻՊ-ը միջազգային կառույցներին է ուղարկվել Տավուշում ադրբեջանական գնդակոծությունների առաջին միջանկյալ զեկույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան