Հակառակորդը հետ է շպրտվել և նախնական տվյալներով տվել են զոհեր և վիրավորներ՝ կորցնելով տեխնիկա. Նիկոլ Փաշինյան
«03:40 Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգու կազմով հերթական դիվերսիոն հարձակում են գործել ՀՀ ԶՈՒ տավուշի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլկ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ դիքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ և հենց այդ դիրքերի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները:
խոսքով թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել և նախնական տվյալներով տվել են զոհեր և վիրավորներ՝ կորցնելով տեխնիկա:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ գիշերը ժամը 05:20-ից ադրբեջանական զինված ուժերը ականանետերից D-30 հաուբից տեսակի զինատեսակներից գնդակոծել է Այգեպար և Մովսես գուղերը, զուգահեռ գրոհներ է իրականացրել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ ԶՈՒ-ն բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակը առել լիակատար վերահսկողության տակ:
«Մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան ոչ զինվորականների, ոչ քաղաքացիական բնակչության շրջանում»,- հայտնեց վարչապետը և արձանագրեց, որ վերջին օրերին՝ սկսած կիրակի օրվանից ադրբեջանական կողմը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյու գյուղերը, ինչի հետևանքով վնասվել,են քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակելի տներ:
Վարչապետի հայտնեց, որ հանձնարարել է ուսումնասիրել վնասներն ու տալ գնահատական:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին