ՊՆ. Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, կրակային դիրքեր
Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը: Ֆեյսբուքյան իր էջում նման տեղեկատվությունէ հրապարակել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ու կից հրապարակել է տեսանյութ։
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։
Այսօր ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի մարզպետը կոչ է անում բնակիչներին պատսպարվել թաքստոցներում
- ՊՆ. Հայկական կողմը զոհեր չունի
- ՊՆ-ն թշնամու կողմից Այգեպարի հրետակոծման կադրեր է հրապարակել
- Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները.ՊՆ