Այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան ադրբեջանական զինծառայողների մնացած դիակներ. ՊՆ
«Կեսօրից հետո, ըստ էության, ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշարջանում կիրառել են մարտական հարվածային անօդաչու թռչող սարքեր, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ դրանից հետո օգնության են հասնել ԱԻՆ աշխատակիցները մեքենայով, մյուս հարվածը հասցվել է ԱԻՆ մեքենային։ Տուժածներ չկան։
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ օրվա ընթացում հայկական Զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական ԶՈւ-ի ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիկաները դուրս հանել տարածքից։
«Այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան ադրբեջանական զինծառայողների դիակներ։ Ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց։ Այստեղ առաջացել է հետաքրքիր հակասություն. եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ էին մնացել այդքան ժամանակ, եթե իրենց տարածքում էին, ապա ինչպե՞ս էին մեր վերահսկողության տակ ու պետք էր մեր կողմից թույլտվության կամ կրակի դադարեցում, որ դիակները հանվեն»,- ասաց նա։
Ա. Հովհաննիսյանի խոսքով, օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը փայլեց հերթական գլուխգործոցով. «Պաշտոնապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, ի պատասխան հայկական տիրույթում տարբեր մասնավոր, անհատ մարդկանց հայտարարությունների՝ Ադրբեջանի տարբեր ռազմավարական օբյեկտների հարվածներ հասցնելու մասին, պաշտոնապես հայտարարեց Մեծամորի ատոմակայանը հարվածելու մասին։ Որևէ պաշտոնական հաղորդագրություն, պաշտոնական հայտարարություն Հայաստանի Զինված ուժերի մարմինների կողմից չի եղել որևէ նման քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին, նույնիսկ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր ԶՈւ կողմից»։
Նա նշեց, որ Հայաստանի պաշտոնյաները, դիվանագիտական կորպուսն արդեն բարձրացնում են այս հարցը համապատասխան մարմիններում, շատ կարևոր եզրակացության տեղիք պետք է տա, կոնկրետ հանցագործություն է։
«Ես գոնե թե չեմ հիշում պաշտոնական մակարդակով, միգուցե եղել է Ադրբեջանի կողմից նման սպառնալիք։ Մի կողմից շատ ուրախ եմ, որ մեր դիվանագետները, մասնագետները հարցը համարժեք կերպով բարձրացրել են միջազգային կառույցների առջև։ Իմ կողմից կարող եմ միայն ավելացնել, որ նման հայտարարություն անողը և իր վերադասը պիտի ենթարկվեն հոգեբանական թեստի»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Հարցին՝ կա հաշվարկ, թե գիշերը քանի՞ զոհ է տվել Ադրբեջանը, միջդիրքային հատվածում քանի՞ դիակ է թողել, նա պատասխանեց. «Մենք ֆոտոապացույցներով այս պահին ունենք 10 դիակի դուրս հանման ապացույց։ Հաշվենք, որ այստեղ 10-ն են, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն, ինչու չէ նաև բոլոր զոհվածները չեն, որ մնացել են դաշտում, բնականաբար, շատ զոհեր կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները։ Ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, հաճախ լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են զոհվում։ Չեմ ուզի տպավորություն ստեղծվի, թե այդ 100-ն էլ գլխովին ջախջախվել են, բայց ստացվում է, որ զգալի թվով կորուստ է կրել մոտավորապես 100 հոգանոց խումբը։ Դա կարող է լինել մինչև 25, 30 կամ 40 տոկոս»։
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ պայմաններով են թույլ տրվել հանել, նա ասաց. «Չեմ կարող ասել, թե ինչ պայմաններով են թույլ տրվել հանել, բայց ես չեմ հիշում դեպք, որ հայկական բանակը, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ առուծախի առարկա դարձնի դիակները։ Դա մարդկայնորեն սխալ է և հայեցի չէ»։
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
«Հայկական Զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց մարտական ծառայությունը, լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը, իրենց հսկողության տակ են պահում, բավական լավ դիտարկում են հակառակորդի բոլոր տեսակի շարժերը՝ օդային, ցամաքային, պատրաստ են ցանակցած ոտնձգության»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ Արցախի Հանրապետության և ՀՀ այլ սահմանագոտիների ուղղությամբ, ըստ էության, իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, դինամիկայի որևէ շեշտակի փոփոխություն չկա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար. Զախարովա
- Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան. ՊՆ
- ՀՀ ՊՆ-ն փաստեր է հրապարակել Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին
- Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին սպառնում է Մեծամորի ԱԷԿ-ին հարվածով
- ՊՆ. Կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա
- Զգուշացնում ենք՝ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ. ՊՆ
- Հերթական անգամ տապալվելով՝ Ադրբեջանը փորձել է վրեժ լուծել հայ խաղաղ բնակիչներից. Հովհաննիսյան
- ՊՆ. ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել
- ՊՆ. Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, կրակային դիրքեր
- ՊՆ. Հայկական կողմը զոհեր չունի
- Հայկական կողմն ունեցել է մոտ երկու տասնյակ վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին