Վ.Հարությունյան. Ադրբեջանի՝ Ղարաբաղի հարցում ռազմավարությունն է՝ խուսափել բանակցություններից, լուծել հարցն ուժային տարբերակով
«Ադրբեջանն այսօր իր առջև խնդիր է դրել՝ Ղարաբաղի հարցը լուծել ոչ թե բանակցային գործընթացով, այլ գնալ ռազմական ճանապարհով»,-ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Նա նշեց, որ եթե հետևեն վերջին մեկ տարվա, վերջին ամիսների Ադրբեջանի ղեկավարության արած հայտարարությունները, հասկանալի կլինի, որ իրենց մոտ Ղարաբաղի հարցի լուծման ռազմավարությունն է՝ խուսափել բանակցային գործընթացից, լուծել հարցն ուժային տարբերակով։
«Ադրբեջանը ռազմական տեսանկյունից հիմա խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, ընդունել այնպիսի դիրքեր, որոնք իրենց առավելություն են տալիս։ Ալիևը հայտարարում է, որ մենք կսպասենք այն նախապայմաններին, որ վերսկսենք պատերազմը։ Հիմա ունեն դիրքերը բարելավելու խնդիրներ, երբ ստեղծեն այդ պայմանները՝ սկսեն լայնածավալ պատերազմ»,- ասաց Վ.Հարությունյանը։
Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ այսօր տարածաշրջանում և Հայաստանի ու Ղարաբաղի, Ադրբեջանի ռազմաքաղաքական բալանսն ի օգուտ Ադրբեջանի չէ։
«Եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, պարտվելու է, որովհետև մենք ունենք այնպիսի միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի ողջ տնտեսական ներուժը։ Իրենք դա շատ լավ պատկերացնում են։ Բայց այնպիսի քաղաքականություն են որդեգրել, որ այդպես չէ, և իրենք ի վիճակի են։ Դրա համար այս վիճակը բերում է այս հակամարտությունների, զինադադարի խախտումների։
Ադրբեջանը նույնիսկ չի էլ խուսափում ասի, որ այսօր մենք պատրաստվում ենք պատերազմի, այսպիսի սադրանքներ են կազմաերպում ոչ միայն Արցախի, նաև Հայաստանի սահմանին։ Իրենք կոպիտ խախտում են նաև 1994 թվականի մայիսի 16-ին ստորագրված զինադադարը։ Սա խոսում է այն մասին, որ միջազգային փաստաթղթերը, պայմանագրերը, իրավունքը համարում են իրենց համար անընդունելի»,-ասաց Վ.Հարությունյանը։
Նրա խոսքով, հայկական բանակը գործել է հստակ, գրագետ, պարտադրել է հակառակորդին լռել և ունենալ կորուստներ, չլուծել իր առջև դրված խնդիրը։
«Միևնույն ժամանակ այստեղ պետք է գնահատալ նաև այն, որ հայկական կողմը զուսպ է եղել, որպեսզի չափը չանցնի, որը կբերի լայնածավալ պատերազմի, ինչն Ադրբեջանը չի զգում։ Այս միջադեպը ծնվել է չեղած տեղում, այն, ինչ տեղի է ունեցել, կարող էին խուսափել, բայց, ենթադրում եմ, որ Ադրբեջանն իր բանակով հստակ չի ղեկավարվում»,- ասաց նա։
Վ. Հարությունյանի խոսքով, եթե Ադրբեջանը մտածում էր, որ միջազգային հարաբերություններում առաջին տեղը գալիս է ուժի գործոնը ու համարում էր, որ եթե իրականացնի այս պրովակացիան, աջակցություն կստանա, չստացվեց. «Բոլոր միջազգային կառույցները, հիմնական պետությունները կոչ արեցին դադարեցնել այդ գործողությունները։ Ադրբեջանը պարտություն կրեց նաև միջազգային հարթակներում»։
Ինչ վերաբերում է հարցին, որ այդ հայտարարությունները հասցեագրված չէին, նախկին նախարարն ասաց. «Միջազգային կառույցները, պետությունները հայտարարություն անելիս պետք է դրա տակ ունենան փաստաթղթեր, հիմնավորումներ, իսկ զինադադարի խախտման պարագայում, երբ որ չկան վերահսկման մեխանիզմներ, թե որտեղից է սկսվել, ապա կոչ են անում երկու կողմին, բայց կոնտեքստից ակնհայտ է, որ բոլորը գիտակցում են, որ մեզ պետք չէ պատերազմ, մենք բանակցում ենք, ուզում ենք լուծել ղարաբաղյան հարցը բանակցային ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ խուսափում ենք պատերազմից, եթե իրենք փորձեն իրականացնել»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, կրակային դիրքեր
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի զինված ուժերը ծանր հարվածներ են հասցրել ադրբեջանական կրակակետերին
- ՊՆ. Հայկական կողմը զոհեր չունի
- ՊՆ-ն թշնամու կողմից Այգեպարի հրետակոծման կադրեր է հրապարակել
- ՊՆ. Թշնամին ժամը 05:20-ին սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը
- ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ. ՊՆ
- Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ. ՊՆ
- ՊՆ. Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար
- Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել. ՀՀ ՊՆ.
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի իշխանություններն իրենց բավականին վատ դրության մեջ են դրել
- ՊՆ. Ուշ երեկոյան հայկական կողմը թշնամու երկու հարվածային ԱԹՍ է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան