Քանյե Ուեսթը դիմել է ընտրական հանձնաժողով՝ նախագահական ընտրություններում գրանցվելու համար
Ամերիկյան երաժիշտ Քանյե Ուեսթը դիմել է ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Նշվում է, որ Ուեսթը հուլիսի 15-ին լրացրել է գրանցման համար անհրաժեշտ թիվ 1 ձևաթուղթը: Կուսակցության մասում երգիչը գրել է BDY հապավումը, որը, երաժիշտի խոսքով, կարելի է բացել որպես «ծնունդ»:
Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Քանյե Ուեսթը որոշում է կայացրել դուրս գալ ընտրապայքարից: ԱՄՆ նախագահ դառնալու ընտրապայքարին միանալու մասին առաջին անգամ նա պաշտոնապես հայտարարեց հուլիսի 4-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները