Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության մրցույթը՝ վաղը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են.
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել թիվ ԵԴ/19554/2/20 և թիվ ԵԴ/19625/02/20 քաղաքացիական գործերով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, որը դատարանը սույն թվականի հուլիսի 16-ին բավարարել է։
Ըստ այդմ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կանցկացվի վաղը՝ 17.07.2020 թ. ժամը 12.00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (հասցե Նալբանդյան 128)»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան
- ՀՊՏՀ նախկին ռեկտոր. Չեք հավատա՝ ԿԳՄՍ նախարարի փոխված հրամանը նույնպես ապօրինի է
- ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել
- Գալոյանը ԿԳՄՍ նախարարին և ԲՈԿ նախագահին է դիմում՝ իր դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու խնդրանքով
- Դիանա Գալոյան. Բարեփոխումների ուղին ընտրած Տնտեսագիտական համալսարանը զգալի ձեռքբերումներ է արձանագրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան