Կրակոցներ իրականացվել են նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի և նախիջևանյան հատվածներում. ՊՆ
«Անցնող գիշեր Հայաստանի ողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են մոտ 120 կրակոցներ, խախտումներ, հիմնականում կիրառվել է հրաձգային զենքեր, այդ թվում մեծ տրամաչափի։ Չի կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ կրակոցներ իրականացվել են ոչ միայն Տավուշի հատվածում, ոչ միայն բուն մարտական գործողությունների շրջանում, որ ընթանում էր վերջին օրերին, այլ Տավուշի ողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։
ՊՆ ներկայացուցչի խոսքով, կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում՝ երկրորդ բանակային կորպուսի ճակատում, նախիջևանյան հատվածում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուստների հատվածում։
«Ըստ էության, ամփոփելով 120 խախտումներն այս ողջ սահմանի հատվածով, կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Նա նաև ընդգծեց, որ Գեղարքունիքի և Նախիջևանի հատվածներում առանձին գործողություններ տեղի չեն ունեցել, զուտ կրակոցներ են։
Նրա խոսքով, այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկա։
Ա. Հովհաննիյանը հայտնեց, որ Արցախում ևս կրակել են հրաձգային զենքերից, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ, բայց, ընդհանրացված ասած, լարվածություն չկա։
Հայկական կողմից վիրավորների մասին Ա. Հովհաննիսյանն ասաց, որ իրավիճակը նույնն է, մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա։
Հարցին, թե Քննչական կոմիտեն 36 վիրավորի մասին է նշել հաղորդագրության մեջ, իսկ ՊՆ-ն նշել է 20 վիրավորի մասին, ինչպե՞ս կբացատրեք, ՊՆ ներկայացուցիչն ասաց.
«Թվերի մեջ ոչ մի իրական հակասություն չկա։ 36 դեպք ընդհանրապես է եղել, մեծ մասը ոտքի վրա է, բժշկական որևէ միջամտության կարիք էլ չի եղել, զինվորները վերադարձել են շարք։ 20 զինծառայողի քիչ, թե շատ բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից 10-ը շարունակում են բուժվել։ 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր։ Ուղղակի քննչական մարմինները ցանկացած, անգամ աննշան վիրավորման, շոկի պարագայում որոշակի վարույթ են իրականացնում, այդ պատճառով իրենց մոտ վիճակագրությունը ստացվում է ավելի բարձր»։
Նա նշեց նաև, որ բնակիչները շարունակում են մնալ իրենց համայքներում, ամեն ինչ արվում է իրենց անվտանգությունն ապահովելու համար, եթե որևէ ծրագիր լինի, չի լինի անհատական, այլ համընդհանուր կազմակերպված, սակայն առայժմ դրա կարիքը չկա։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր
- ՊՆ-ն հորդորում է ուշադիր լինել ու սադրանքների չտրվել
- Այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան ադրբեջանական զինծառայողների մնացած դիակներ. ՊՆ
- Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան. ՊՆ
- ՀՀ ՊՆ-ն փաստեր է հրապարակել Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին
- Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին սպառնում է Մեծամորի ԱԷԿ-ին հարվածով
- ՊՆ. Կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա
- Զգուշացնում ենք՝ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ. ՊՆ
- ՊՆ. Կրակի դադարեցման դեպքում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների տարհանումը
- ՊՆ. ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան