Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք:
2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում թեստավորման արդյունքում, չորսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից: Բոլոր նոր հաստատված դեպքերը Ստեփանակերտ քաղաքից են: Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 5 դեպք:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 163 մարդու մոտ, որից 133-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: Օրվա ընթացքում կլինեն նոր մեկուսացումներ:
COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 185 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3504 փորձանմուշի հետազոտություն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
- Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք է հաստատվել
- Կորոնավիրուսի 5 նոր դեպք՝ Արցախում
- Արցախում կխստացվեն միջոցառումները
- Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր են հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան