Պատվաստումների ցուցանիշները մոտ 27%-ով նվազել էին. Գայանե Սահակյան
«Դեռ կան հիվանդություններ, որոնք մեր երկրում դեռ գերակա են, օրինակ «Կապույտ հազը», նման դեպքեր հայտնաբերվել են նաև կորոնավիրուսի համաճարակի ժամանակ»,- հայտնեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Բանախոսը նկատեց, որ եթե պատվաստումները, թեկուզ կարճաժամկետ դադարեցվեն, ապա հիվանդության ընկալ բնակչությունը կավելանա է վիրուսը գտնելով նրանց կտարածվի:
Գայանե Սահակյանի խոսքով, այն լուրջ ռիսկեր է առողջապահության համակարգի համար և պետք է զգույշ լինել, քանի որ ամբողջ ուշադրությունը և կարողություններն ուղղվել է կորոնավիրուսի դեմ:
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար հայտնեց, որ կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում պատվաստումների իրականացումը այլ բժշկական ծառայությունների հետ մեկտեղ Հայաստանում վատթարացել է:
«Սկսած մարտ ամսից, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համերմատույամբ մենք ունեցանք պատվաստումների ցուցանիշների մոտ 27 տոկոսի նվազում»,- հայտնեց Գայանե Սահակյանը և հավելեց, որ եթե այդ տեմպը պահպանվեր կտապալեին պատվաստման գործընթացը, այդ պատճառով էլ առողջապահության նախարարությունը սկսեց միջոցներ ձեռնարկել:
Ծնողների շրջանում արված հարցումներից պարզել էին, որ նրանք չեն հաճախում պոլիկլինիկա, որովհետև կարող են իրենց երեխաներին վարակման ռիսկի ենթարկել:
Գայանե Սահակյանը հավաստիացրեց, որ բոլոր բուժհաստատություններին հանձնարարվեց համաճարակաբանական ֆիլտր գործադրել, այսինքն՝ այն բուժհատատությունները, որոնք ունեն երկու մուտք, նրանցից մեկը նախատեսվեց առողջ բնակչության համար, մեկ մոտքի դեպքում հարցում է արվել և հիվանդներին առանձնացրել են առողջ այցելուներից:
Բոլոր կլինիկաններին և ամբուլատորիաներին հրահանգվեց, որ հստակ օրեր սահմանեն, որպեսզի այլ ծառայություններից զատվի երեխաների և մեծահասակների պատվաստումները՝ այցելուների հոսքերը չխաչաձևելու և իրար հետ չհանդիպելու համար:
Նրա խոսքով, ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլին այդ նվազման տոկոսը իջել է մինչև 11-ի, իսկ մայիսին արդեն՝ 8 տոկոսի:
«Սակայն հունիսին նվազումը բարձրացավ և 14 տոկոսի հասավ, որը պայմանավորված է կորոնավիրուսով վարակվածների թվի բարձրացմամբ, եթե հիշում եք՝ հունսին կտրուկ աճ ունեցանք»,- հայտնեց ԱՆ ներկայացուցիչը և բացատրեց, որ մարդկանց մոտ վախեր առաջացան, որ պատվաստման գնալիս կարող են հանդիպել հիվանդների և այդ պայմաններում անվտանգության միջոցները չեն աշխատի:
Գայանե Սահակյանի խոսքով, մոտ 22 տոկոսով նվազել են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ պատվաստումները, քանի որ այն արվում է 6 տարեկան երեխաներին և ծնողները սպասում են օգոստոսին՝ մինչև դպրոց հաճախելը պատվաստելու համար:
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը շեշտեց, որ պատվաստումների նույնիսկ կարճաժամկետ դադարեցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ հանրապետության համաճարակային իրավիճակի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան